Հռոմի Պապը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը ողբերգություն է անվանել
Advertisement 1000 x 90

Հռոմի Պապը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը ողբերգություն է անվանել

Ողբերգություն է։ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին հայտարարել է Հռոմեական կաթոլիկ եկեղեցու ղեկավար Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում իր կիրակնօրյա քարոզի ժամանակ՝ ելույթ ունենալով պատշգամբից:

«Բոլոր սրբերի տոնի այս օրը (կաթոլիկների կողմից նշվում է նոյեմբերի 1-ին – հեղ.) եկե՛ք չմոռանանք, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, որտեղ զինված բախումները միմյանց հաջորդում են փխրուն հաշտություններով՝ զուգորդված զոհերի ողբերգական աճով, տների, ենթակառուցվածքների և աղոթատեղիների ավերումներով, քաղաքացիական անձանց ավելի ու ավելի մեծ ներգրավմամբ։ Ողբերգություն է», – ասել Հռոմի պապը:

Նա հակամարտող կողմերին կոչ է արել հրաժարվել ռազմական մեթոդներից, որոնք բերում են «անմեղ արյան հեղելուն»:

«Ես ուզում եմ կրկին սրտանց կոչով դիմել պատասխանատու կողմերին՝ անմեղ արյան հեղումը դադարեցնելու համար հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկել: Մի՛ մտածեք հակասությունների այնպիսի լուծման մասին, որին հակադրվում է բռնությունը, այլ՝ լուծման մասին միայն միջազգային հանրության օժանդակությամբ անկեղծ բանակցությունների միջոցով: Հանձինս մոտ եմ բոլոր նրանց, որոնք տառապում են և հրավիրում եմ դիմելու սրբերի բարեխոսությանը՝ տարածաշրջանում ամուր խաղաղության համար», – եզրափակել է հովվապետը:

hraparak.am