ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախը համարում է համաշխարհային հիբրիդային պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծը: Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ վստահություն հայտնելով, որ քաղաքակրթությունը պիտի հաղթի:
«Ինձ համար ակնհայտ է, որ սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ եւ որքան աշխարհը շարունակի այն չնկատելու տալ, այն առավել նկատելի կդառնա։ Այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնյաների, մուսուլմանների, հուդայականների դեմ։ Լեռնային Ղարաբաղը, ի դեպ, այդ պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծն է եւ առանց չափազանցության՝ այստեղ որոշվում է նաեւ քաղաքակրթության ճակատագիրը։ Քաղաքակրթությունը պիտի՜ հաղթի։ Քեզ հետ ենք, Վիեննա»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։