ԱԱՏՄ-ն որոշակի խախտումներ է հայտաբերել «Զվարթնոց» օդանավակայանի covid- թեստավորման լաբորատոր կետերում
Advertisement 1000 x 90

ԱԱՏՄ-ն որոշակի խախտումներ է հայտաբերել «Զվարթնոց» օդանավակայանի covid- թեստավորման լաբորատոր կետերում

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը նոյեմբերի 3-ին ստուգայցեր են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված covid-թեստավորման լաբորատոր նմուշառման կետերում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից, աշխատանքի ընթացքին տեղում ծանոթացել է ՀՀ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը։

Ստուգայցի ընթացքում հանգամանորեն դիտարկվել է, թե որքանով են լաբորատոր այս կետերը պահպանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով սահմանված կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային նորմերը։

Լաբորատոր նմուշառման կետերում արձանագրվել են որոշակի խախտումներ։ Ըստ այդմ կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ, դրանց վերացման ուղղությամբ կտրվեն հանձնարարականներ։

«ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ արդեն ուժի մեջ է ՀՀ կառավարության N 1756-Ն որոշումը, ըստ որի՝ եթե ՀՀ մուտք գործող անձը չունի առավելագույնը 72 ժամ վաղեմության բացասական Covid-թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ապա պարտադիր պետք է թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և ինքնամեկուսանա՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։

Նկատի առնելով օդանավակայանում տեղակայված լաբորատոր կետերի առաջիկա ծանրաբեռնվածությունը՝ մեծապես կարեւորվում է վերջինների կողմից covid-անվտանգության կանոնների խստագույնս պահպանումը, ինչի վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ԱԱՏՄ-ն»,- ասված է հաղորդագրության մեջ։