Ողջ հայության ուշադրությունն այս օրերին կենտրոնացած է Արցախում իրավիճակի վրա։ Բելգիահայ երգչուհի KeyOh-ը (Կարինե Օհանյան) եւս իր հետեւորդներին հորդորել է անտարբեր չմնալ Արցախում տեղի ունեցող ողբերգությանը:
Instagram-յան էջի Stories բաժնում արված հրապարակմամբ երգչուհին նշել է՝ հայերի կողքին լինելու համար պետք չէ հայ լինել։ «Դուք պարզապես պետք է մարդկային լինեք։ Խնդրում եմ, կարդացեք նորից»,- գրված է հրապարակված լուսանկարի վրա։
Օրեր առաջ երգչուհին օտարազգի ընկերների հետ, ի աջակցություն Արցախի ու Հայաստանի, հանդես էր եկել տեսաուղերձով: «Արցախը Հայաստան է»` տարբեր լեզուներով ասում էին տարբեր երկրների ներկայացուցիչները: «Արցախը Հայաստան է. միշտ է եղել ու կլինի: Թողեք ապրենք խաղաղության մեջ, քանի որ մենք պատերազմ չենք ուզում»,- հոլովակի մեկնաբանություններում գրել էր նա։