Պատերազմի մասին մտքերը մի պահ կորոնայով կտրեմ… Որևէ մեկը ուշադրություն դարձրե՞լ է, որ Հայաստանը կորոնավիրուսային հիվանդացության ընդհանուր թվով արդեն առաջ է անցել համաճարակի բռնկման առաջնային օջախ համարվող Չինաստանից: 97 150 VS 86 087 Միայն երեկ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2374 նոր դեպք, ինչը կազմում է թեստավորվածների կեսից ավելին՝ 52%-ը: 1 ՕՐՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է 41 ՄԱՐԴ, ՎԵՐՋԻՆ 10 ՕՐՈՒՄ` ՄՈՏ 300 Դիմակ չկրողներին եմ դիմում -ՆՈՐՄԱԼ Ա, ՀԱ՞: 10 ՕՐՈՒՄ 300 ՄԱՀ, պատերազմի 10 օրվա կորուստների ցուցանիշից ոչ պակաս: Բայց էս մյուս ճակատում մահացողների մասին ոնց որ չեք ուզում մտածել: Թե՞,ոչինչ , ջահել չեն, 18-20 տարեկան չեն, ինչպես առաջնագծում կյանքը տվող հերոսները:
Վանիկ Հակոբյանի էջից:
Պատերազմի մասին մտքերը մի պահ կորոնայով կտրեմ… ❗️Որևէ մեկը ուշադրություն դարձրե՞լ է, որ Հայաստանը կորոնավիրուսային…
Опубликовано Vanik Hakobyan Вторник, 3 ноября 2020 г.