Երկրաշարժերի շարքը Վրաստանում առանձնապես ուժեղ չի եղել, և հնարավոր է, դրանք Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի արձագանքներն են: 3.5 բալ ուժգնությամբ կրկնակի երկրաշարժ է տեղի ունեցել Օնի քաղաքից (Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի շրջան) 9 կմ հարավ՝ Թբիլիսիի ժամանակով 23:57-ին, հայտնում է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը:
Դրանից մի քանի ժամ առաջ՝ 18:04-ին և 18:05-ին, 3.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Օնի քաղաքից 10 կմ հեռավորության վրա և Սաչխերե քաղաքից (Իմերեթի շրջան) 10 կմ հեռավորության վրա: Այստեղ էպիկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա: Կենտրոնի տվյալներով, մեկ օրվա ընթացքում երրորդ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 12 կմ խորության վրա: Ավերածությունների մասին տեղեկություններ չկան: