Երրորդ հա՞յն է փախել Բաքու. ինչ կապ ունի նա «Ժառանգություն» կուսակցության հետ. armlur.am
Advertisement 1000 x 90

Երրորդ հա՞յն է փախել Բաքու. ինչ կապ ունի նա «Ժառանգություն» կուսակցության հետ. armlur.am

Ադրբեջանական haqqin.az կայքը գրել է, թե Բաքու մեկնած Վահե Ավետյանին, Սյուզան Ջաղինյանին և Վահան Մարտիրոսյանին կմիանա Արմեն Վիրաբյան անունով ոմն ակտիվիստ: Վիրաբյանը հարցազրույց է տվել haqqin.az-ին, որում հայտնել է, թե 2013 թվականին եղել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձն ու իբր հանդիսացել է «Էլեկտրիկ Երևանի» ակտիվիստներից մեկը:
ա պնդել է, թե իշխանությունների հետապնդումների պատճառով ստիպված է եղել փախչել Գերմանիա: Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ, ով 2013 թվականին «Ժառանգություն» կուսակցության անդամ էր հանդիսանում: Վերջինս նշեց, որ նման անուն-ազգանունով մարդու մասին չի լսել և ոչ կարող է հերքել, ոչ հաստատել, թե նա եղել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը: «Ես այդ թվականին եղել եմ մեծ տարածքի պատասխանատու` Նոր Նորք և Ավան վարչական շրջանում, այդպիսի մարդու չեմ ճանաչում: Մյուս տարածքների մասին ոչինչ չեմ կարող ասել»,-նշեց Սաֆարյանը: