Ադրբեջանական զինված ուժերի կողմից նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերվա ընթացքում Ստեփանակերտի ինտենսիվ հրթիռակոծության հետևանքով զոհված երեք խաղաղ բնակիչները երիտասարդ եղբայրներ են` Արկադի և Էրիկ Արսենի Հախումյաններն ու նրանց տատը՝ Սվետլանան:
Հարազատները պատմել են, որ դեպքը տեղի է ունեցել գիշերվա ժամը 2-ի սահմաններում: Թշնամական հրթիռն ամբողջությամբ ավերել է առանձնատունը: Եղբայրներն այցելել էին 80-ամյա տատին, որն անկողնային հիվանդ է եղել: Առավոտյան «Արմենպրես»-ի թղթակցի նկարահանման պահին փրկարարները դեռևս շարունակում էին որոնողափրկարարական աշխատանքերը:
Արցախի փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում դիերը հանել են փլատակների տակից: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները: Գիշերը հրթիռակոծության թիրախում է եղել նաև Շուշին:
Վան Նովիկով