FITCH գործակալությունը հայտարարել է, որ թուրքական ազգային արժույթի վերականգնման համար գործադրված ջանքերը անբավարար են։
Այս մասին նշված է FITCH գործակալության կողմից տարածված հայտարարության մեջ։ Գործակալության Թուրքիայի գծով վերլուծաբան Դուգլաս Վինսլոուն նշել է, որ Թուրքիայի կառավարության կողմից լիրայի վերականգնման համար իրականացված «խիստ» քայլերը բավարար չեն կարող լինել ազգային արժույթի անկումը կասեցնելու, և առավել ևս այն նորից կարևորելու համար։
«Թուրքիան բավարար քայլեր չի կատարում, որպեսզի կասեցնի լիրայի անկումը, արտարժույթի պահուստները և արտաքին ֆինանսական օգնությունը չեն բարելավել թուրքական արժույթի պոտենցիալ թույլ կետերը, չնայած դրանք մեծ փոփոխության չեն ենթարկվել Fitch-ի օգոստոսյան ցածր կանխատեսումներից հետո»,- ասել է Fitch գործակալության վերլուծաբան Դուգլաս Վինսլոուն։ Պատասխանելով Reuters գործակալության հարցերին՝ Վինսլոուն հայտարարել է, որ պատմական ամենացածր նիշում գտնվող թուրքական արժույթի բարձր գնաճի և արտարժույթի պահուստների նվազման արդյունքում ստեղծված ճնշումների մեծացման պայմաններում զգալիորեն կբարձրանան տարեվերջին պաշտոնական տոկոսադրույքների աճի հնարավորությունները։
Ըստ Reuters-ի, Fitch վարկանիշային գործակալությունը օգոստոս ամսվա համար Թուրքիայի կրեդիտային վարկանիշը գնահատել էր «բացասական»։ Դա հանգեցրել է արտաքին ֆինանսավորման ռիսկերի աճին` կապված արտարժույթի պահուստների նվազման հետ, ինչպես նաև ի հայտ է բերել իրական բացասական տոկոսադրույքների գործակիցները, վարկավորման ուժեղ աճը, ինչն էլ իր հերթին հանգեցրել է ընթացիկ հաշվի դեֆիցիտի աճին և դրամավարկային քաղաքականության անկախության կորստին:
Թուրքական ազգային արժույթը շարունակում է պատմական անկումը։ Նոյեմբերի 6-ին մեկ ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրան կազմել է 8․55, իսկ 1 եվրոյի նկատմամբ՝ 10.16։