Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարություն է արել, որում Ֆրանսիային որակել է որպես «ավազակային» պետություն: Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, ԹԱՄԺ նախագահ Շենթոփը, նոյեմբերի 7-ին անդրադառնալով Ֆրանսիայում 4 անչափահասի ձերբակալությանը, ասել է. «Սա պետության ձեռքով արված ավազակություն է: Արդեն երկար ժամանակ է, ինչ Ֆրանսիայում բոլոր մուսուլմաններին անհանգստացնող զարգացումներ են տեղի ունենում: Սրա պատասխանը, անպայման պետք է տրվի օրենքի սահմաններում»:
Շենթոփն իր խոսքում նշել է, թե մուսուլմանների նկատմամբ Ֆրանսիայի գործելաոճը արդեն դուրս է եկել վերահսկողությունից: «Խոսքի ազատությունից օգտվելով՝ իսլամական կրոնին և նրա մարգարեին վիրավորանքներ ուղղելու հակառակ կողմում մենք կարծում ենք, որ պետք է ձեռնարկվեն որոշակի քայլեր, որոնք կստիպեն բացահայտել վիրավորանք հնչեցնողներին»,- եզրափակել է Շենթոփը: