Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը չորրորդ անգամ հայր է դարձել։ Մեդիամագնատի կինը՝ Էլինա Ջանիբեկյանը, հրապարակել է նորածնի լուսանկարը՝ Հայաստանի դրոշով եւ Արցախի գլխավոր խորհրդանիշով:
«5.11.2020 Ջանիբեկյան Արեգ Արթուրի, բարի գալուստ այս խելահեղ աշխարհ։ Հավատում եմ, որ քո հայտնության հետ աշխարհը մի քիչ ավելի լավն ու բարին կլինի։ Բոլորին երջանկության, խաղաղության եւ սեր», – գրել է Էլինան՝ տեղադրելով «No war» («Ոչ պատերազմին») հեշթեգը։