Հայաստանում նոյեմբերի 9-ի դրությամբ COVID-19-ից առողջացել է 64 910 քաղաքացի: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40 569 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 2358 թեստավորում (թեստավորումների քիչ լինելը կախված է շաբաթ և կիրակի օրերից), իսկ ընդհանուր առմամբ` 441 174 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1042 նոր դեպք և 731 առողջացած։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 107 466 քաղաքացու մոտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1580 (ավելացել է ևս 21-ով) դեպք: Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 407 է: