Կովկասում նոր դարաշրջան է սկսվում. Վրաստանի նախագահը՝ ԼՂ պատերազմի ավարտի մասին
Advertisement 1000 x 90

Կովկասում նոր դարաշրջան է սկսվում. Վրաստանի նախագահը՝ ԼՂ պատերազմի ավարտի մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի պատերազմի դադարեցման հարցով ձեռք բերված համաձայնությանը՝ նշել է, որ Կովկասում նոր դարաշրջան է սկսվում: Զուրաբիշվիին այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Կովկասում սկսվում է նոր դարաշրջան: Ես շնորհավորում եմ մեր բարեկամներին՝ Հայաստանին և Ադրբեջանին` ողբերգական պատերազմը դադարեցնելու համար»,- նշել է նա և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր դրան նպաստել են:

Վրաստանի նախագահն իր ցավակցությունը, կարեկցանքն է հայտնել զոհերի ընտանիքներին:

«Խաղաղությունն ու կայունությունը այլընտրանք չունեն: Մենք միասին սկսում ենք համագործակցության նոր փուլ»,- գրել է Վրաստանի նախագահը:



Նման նյութեր