«Հայաստանի Հանրապետությամբ» օրաթերթ. Ֆրանսիական տեսանյութը բացահայտում է Ադրբեջանի հանցագործությունը
Advertisement 1000 x 90

«Հայաստանի Հանրապետությամբ» օրաթերթ. Ֆրանսիական տեսանյութը բացահայտում է Ադրբեջանի հանցագործությունը

«Երեւանում աշխատող ֆրանսիացի վիրաբույժ  Պատրիկ Կնիպերը, ով վիրահատում է վիրավորներին, պատմել է, որ ադրբեջանական կողմն այրող զենք՝ սպիտակ ֆոսֆոր է կիրառել Արցախում: «Պուենի» լրագրողների տեսանյութը հաստատում է դա: Նա Փարիզից օրթոպեդիկ վիրաբույժ է եւ ծանր այրվածքների մասնագետ: Այժմ Երեւանում է ֆրանսիական առաքելության շրջանակներում, որն օգնում է տեղի բժիշկներին՝ բուժելու վիրավորներին:

Կնիպերը վստահեցնում է, որ 19-ամյա զինծառայողը, որին տեսնում ենք Երեւանի վերականգնողական կենտրոնում «Պուենի» լրագրողների նկարահանած տեսանյութում, մեկ շաբաթ առաջ Արցախի Հանրապետության Մարտունու մոտակայքում գտնվող ճակատում տուժել է ֆոսֆորային զենքից:

Բժիշկ Կնիպերի պատմությունը չափազանց վտանգավոր զենքի օգտագործման առաջին անկախ հաստատումն է…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում



Նման նյութեր