![](https://blog.168.am/wp-content/uploads/2020/11/1034703.jpg)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցության ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքն ավարտվեց Ազատության հրապարակում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ նոյեմբերի 13-ին ժամը 16:00-ին կրկին հանրահավաք է կազմակերպելու Ազատության հրապարակում:
Հանրահավաքի ավարտից անմիջապես հետո ոստիկանությունը բերման ենթարկեց հանրահավաքի մի քանի մասնակցի:
«Արմենպրես»-ը փորձում է Ոստիկանությունից ճշտել այդ անձանց բերման ենթարկելու պատճառը:
Կուսակցությունները հանրահավաք էին հրավիրել՝ նշելով, որ ներկայացնելու են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը: ՀՀ ոստիկանությունը պահանջել էր դադարեցնել Մատենադարանի մոտ մեկնարկած հանրահավաքը՝ հիշեցնելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում, արգելվում է հավաքների անցկացումը: