Այսօր իր ծննդյան 44-ամյակն է նշում Հոլիվուդի ամենադրական շիկահերը` դերասանուհի, պրոդյուսեր և նախկին մոդել Քեմերոն Դիասը: Դիասն առավել հայտնի դարձավ «Դիմակը» ֆիլմից հետո, որտեղ նրա խաղընկերն ամենահումորային Ջիմ Քերին էր:
Քեմերոնը փայլում է ցանկացած ժանրի ֆիլմում: Նա այն դերասանուհիներից է, որն ասպարեզ մուտք գործեց գեղեցիկ և տարբերվող արտաքինի շնորհիվ, սակայն որոշ ժամանակ անց ապացուցեց, որ ինքը պարզապես գեղեցիկ ու երկարաոտ շիկահեր չէ, նա փայլում է նաև իր տաղանդով:
Հենց տաղանդի շնորհիվ էլ Դիասը այս տարիների ընթացքում արժանացել է ոլորտի ամենահեղինակավոր մրցանակներից շատերին, այդ թվում` «Ոսկե Գլոբուսի»:
Դերասանուհին առավել հայտնի է կատակերգական կերպարներով: Նրա մասնակցությամբ TOP 5 լավագույն կատակերգություններն առաջարկում ենք ձեր ուշադրությանը: