Ինչո՞ւ էր լռում համաշխարհային հանրությունը. aravot.am
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ էր լռում համաշխարհային հանրությունը. aravot.am

Մեզանում շատերը տարբեր երկրներին մեղադրում են, թե ինչու նրանք ժամանակին չեն միջամտում, երբ մեր դեմ հարձակում է տեղի ունենում: Բոլոր պետություններն առաջնորդվում են (համենայն դեպս, պետք է առաջնորդվեն) իրենց պետական շահով, և որևէ պետություն, իր շահը մի կողմ թողած, չի գա և, զուտ պատմական արդարության կամ այլ բարոյական նորմերից դրդված, չի լծվի արհավիրքից մեզ փրկելու գործին:

…Շատերը զարմանում էին, թե ինչու աշխարհը «խուլ ու համր» էր մնում և լայն ու անկողմնակալ կերպով չէր լուսաբանում այն, ինչում մեղադրում էին Թուրքիային և Ադրբեջանին` Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը պատերազմում, միջազգային ահաբեկիչների օգտագործումը, Ադրբեջանի կողմից մարդկության դեմ հանցագործության տարրեր պարունակող դեպքերի առկայությունը (գերիների և մշակութային-կրոնական կառույցների հանդեպ վայրագություն) և այլն:

Ջանք չի գործադրվել ձևավորելու Թուրքիայի (որպես պատերազմում գլխավոր դերում հանդես եկող երկրի) դեմ համաշխարհային հասարակական կարծիք մի պարզ պատճառով: Այդ երկրի հիմնական նպատակն էր այս պատերազմի միջոցով Ռուսաստանին ներքաշել լայնամասշտաբ պատերազմի մեջ: Եթե դա տեղի ունենար, ապա հիմա պատկերացրեք, թե ինչպես էին այդ պատերազմին ռազմական և տեղեկատվական մասնակցությամբ միացող շահագրգիռ երկրները (իսկ դրանց պակասը չէր զգացվի ` աշխարհի տարբեր կողմերից) այդ նույն «համաշխարհային հանրությանը» փորձելու համոզել, թե ինչու են նրանք պաշտպանում «վատ» (հայերի վրա հարձակվող) Թուրքիային և պատերազմում «լավ» (հայերին պաշտպանող) Ռուսաստանի հետ…

Ամբողջությամբ՝ aravot.am



Նման նյութեր