Թուրք զինվորականներին Ադրբեջան ուղարկելու` Անկարայի մտադրությունը Թուրքիայի ներքին օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի կատարումն է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Բանն այն է, որ այնտեղ` Ադրբեջանի տարածքում, մոնիթորինգային կենտրոն է լինելու, պետք է այնտեղ ուղարկել թուրք զինվորականներին։ Դա ներքին գործընթացների կատարում է, գործընթացներ, որոնք նախատեսված են Թուրքիայի Հանրապետության ներքին օրենսդրությամբ։ Դա Թուրքիայի ներքին գործն է»,-բացատրել է Պեսկովը։
Նա նաև նշել է, որ Ադրբեջանի տարածքում մոնիթորինգային կենտրոնի ստեղծումը «Ռուսաստանի և Թուրքիայի երկկողմ պայմանավորվածության արդյունք է»: