Ինչից է Էդմոն Մարուքյանը հասկացել, որ պետական մարմինները չեն աշխատում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ինչից է Էդմոն Մարուքյանը հասկացել, որ պետական մարմինները չեն աշխատում. armeniasputnik.am

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ նիստի ընթացքում ներկայացրեց Հայաստանի ներկա վիճակը: Նրա խոսքով՝ պետական մարմինները չեն աշխատում, պետական մարմիններում աշխատողները ցածր աշխատավարձ են ստանում, պատերազմի ժամանակ իրենց ունեցած գումարները փոխանցել են հիմնադրամներին ու հիմա զրկվել են նաև պատգևավճարներից:

Ըստ Մարուքյանի՝ հազարավոր քաղծառայողներ այսօր ծայրահեղ աղքատ վիճակում են:

«Սոցապ նաարարությունում խայտառակ վիճակ է՝ փախստականներ, անտուն մարդիկ: Չգիտեմ՝ նրանցով զբաղվող կա, թե չէ: Երբ որ մեզ ասում են, որ իրենց բեռնատար է պետք իրենց ապրանքը տեղափոխելու համար, ես հասկանում եմ, որ մեր պետական մարմինները չեն աշխատում»,- ասաց Մարուքյանը։

Բոլոր կուտակված խնդիրների լուծումը ընդդիմությունը տեսնում է իշխանափոխության մեջ՝ որպես առաջին քայլ առաջարկելով այսօր ժ. 18:00–ին արտահերթ նիստ գումարել ու վերացնել ռազմական դրությունը:

Դրանից հետո 20:00-ին Մարուքյանն առաջարկեց մեկ այլ արտահերթ նիստ էլ գումարել՝ արդեն վարչապետի հրաժարականի հարցով:

Բանն այն է, որ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու իրավական գործընթացը նախատեսված է ՀՀ Սահմանադրության 115-րդ հոդվածով, որի վերջին` 4-րդ կետը, սակայն արգելում է ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելն ու քննարկելը։

armeniasputnik.am



Նման նյութեր