Թուրքիայում ձերբակալվել են Քուրդիստանի ժողովրդական կուսակցության անդամներ
Advertisement 1000 x 90

Թուրքիայում ձերբակալվել են Քուրդիստանի ժողովրդական կուսակցության անդամներ

Թուրքական անվտանգության ծառայությունները նոյեմբերի 16-ին իրականացված գործողության արդյունքում ձերբակալել են «Քուրդիստանի ժողովրդական կուսակցության» անդամների: Ինչպես հայտնում են թուրքական լրատվական կայքերը, ձերբակալվածների թվում է նաև Մահմուդ Համիդը, ով ձերբակալվել է Ալ Վիլաթ թաղամասի Էլբուշի մզկիթում բնակվող քրոջը այցելելու ժամանակ:

Մահմուդ Համիդը հարցաքննության ժամանակ ասել է, որ Այնուլարաբում տեղակայված զինյալների համար նախատեսված ճամբարում ԱՄՆ 5 քաղաքացիների կողմից  «Քուրդիստանի ժողովրդական կուսակցության» մոտ 500 անդամ մոտ մեկ ամիս ստացել են զինվորական ուսուցում:

Ըստ նրա տված տեղեկությունների՝ ինքը իր ընտանիքի հետ բնակվել է Էլ Բաբում մինչև 2015 թվականը, երբ Իսլամական պետությունը իր հսկողության տակ վերցրեց քաղաքը, ինչից հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Մանբիջ և անդամակցել է «Քուրդիստանի ժողովրդական կուսակցությանը»:



Նման նյութեր