Ֆրանսիայի ոստիկանությունը տարաբնակեցնում Է միգրանտների ճամբարը Փարիզի մերձակայքում
Advertisement 1000 x 90

Ֆրանսիայի ոստիկանությունը տարաբնակեցնում Է միգրանտների ճամբարը Փարիզի մերձակայքում

Ֆրանսիացի իրավապահները նոյեմբերի 17-ի առավոտյան ձեռնամուխ են եղել միգրանտների ճամբարի տարհանմանը Փարիզի Սեն-Դենի արվարձանում: Այդ մասին հայտնել Է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը:

«Իմ հանձնարարությամբ Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրան այսօր առավոտյան ձեռնամուխ Է լինում անօրինական ճամբարի տարհանմանը, որը բաղկացած Է 2 հազար մարդուց, որոնք ահավոր սանիտարական պայմաններում են ապրում Սեն-Դենում:

Շնորհակալություն Իլ-դե-Ֆրանս տարածաշրջանում ոստիկանության եւ ծառայության աշխատակիցների մոբիլիզացված ուժերին, որոնք նրանց ապահովում են ապաստարանով»,-գրել Է Դարմանենը Twitter-ում:

Տեղական ԶԼՄ-ների տեղեկատվությամբ, միգրանտներին առաջարկում են տեղեր զբաղեցնել ավտոբուսներում, որոնք նրանց կտեղափոխեն տեղավորման 26 կենտրոններ: Հաղորդվում Է, որ ճամբարում տղամարդիկ են՝ սերված Աֆղանստանից, ինչպես նաեւ Սուդանից, Եթովպիայից եւ Սոմալիից:

Ոստիկանությունը տարվա ընթացքում մի քանի անգամ տարաբնակեցնում Է Փարիզի հյուսիսում գտնվող ճամբարը, սակայն նրանք կրկին հայտնվում են: Որպես կանոն, այնտեղ մարդիկ ապրում են վրաններում եւ ինքնաշեն հյուղակներում՝ հակասանիտարական պայմաններում, ինչի պատճառով արագորեն միգրանտների «հարեւաններն» են առնում առնետները, իսկ բնակիչներն սկսում են վարակվել տարբեր հիվանդություններով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր