Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ՌԴ նախագահը նշել է, որ Հայաստանը գտնվում է բավական բարդ վիճակում և չի կարող իրեն թույլ տալ ներքաղաքական կյանքի և իշխանության կազմակերպում փողոցի օգնությամբ։
«Դա լավ բանի չի բերում։ Հասարակության պառակտումը ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Կոնսոլիդացնել է պետք հասարակությունը, այլ ոչ թե փլուզել», – ասել է Պուտինը: