Թուրքիայի «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները քննադատության է ենթարկել նախագահ Էրդողանին
Advertisement 1000 x 90

Թուրքիայի «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները քննադատության է ենթարկել նախագահ Էրդողանին

Թուրքիայի «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները քննադատել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի տնտեսական քաղաքականությանն ուղղված  հայտարարության համար:

«Երանի նրանք անկեղծ լինեին: Երանի խոստումներ տալուց հետո միանգամից չմոռանային: Նրանք չեն կարող իրենց այդպիսի մտածելակերպով որևէ բարեփոխում իրականցանել: Նախագահ Էրդողանի խնդիրը բարեփոխումներ իրականացնելը չէ, իրականում բարեփոխումների տակ մեկ այլ նպատակ է թաքնված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Աքշեները:

Նա քննադատել է համաճարակի կանխարգելմանն ուղղված կառավարության միջոցառումները, մասնավորապես նշել, որ այդ անմիտ միջոցառումները ոչ մի արդյունք չեն տվել, իսկ կառավարությունը մտածում է միայն, թե ինչպես կեղծի վիրուսից մահացածների թիվը:  «Նոյեմբերի 14-ին հայտնեցին, թե համաճարակից մահացածների թիվը 92 է ,այնինչ միայն Ստամբուլում այդ թիվը հասնում էր 164-ի: Անգամ առողջապահության ոլորտում չկա ազնվություն»,- ավելացրել է Աքշեները:

Բարձր պաշտոններում ընտանիքի անդամներին նշանակելը Աքշեները դիտարկում է որպես խաղ պետության հետ: «Փեսա Ալբայրաքին նշանակելով ֆինանսների նախարար, տեսանք, թե ինչ եղավ լիրայի հետ, այն ռեկորդային ցուցանիշներ գրանցեց, հետո էլ հրաժարվեց պաշտոնից, կարծես ոչինչ էլ չէր եղել: Հիմա մեր հարգարժան նախագահը ցանկանում է ինչ-որ բարեփոխումներ իրականացնել, այն ուղղակի նպատակ ունի իր անհաջողությունները կոծկել, որն էլ նոր անհաջողությունների համար ճամփա կհարթի»,-եզրափակել է Մերալ Աքշեները:

Նոյեմբերի 11-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում նշել էր նոր բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության մասին:

Հերմինե Մինասյան



Նման նյութեր