Ոստիկանությունն արտասվաբեր գազ Է կիրառել հանրահավաքի մասնակիցների նկատմամբ, որը Բեռլինում կազմակերպվել Էր Գերմանիայի բունդեսթագի դիմաց, կան տուժածներ, նաեւ ձերբակալություններ են սկսել: Այդ մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Ակցիայի բազմաթիվ մասնակիցներ գանգատվում են աչքերի ծանոցներից եւ շնչառության հետ կապված խնդիրներից: Ոստիկանները նաեւ շարունակում են ջրանետներ օգտագործել բողոքի մասնակիցների դեմ:
ՌԻԱ Նովոստիի թղթակցի տվյալներով՝ ջրանետների կողքին երկու պայթյուն Է լսվել, հավանաբար, ճայթուկներ են պայթել: Ոստիկանական բաժանմունքի մոտ առկա Է ծխոտում: Բրանդենբուրգյան դարպասների առջեւի հրապարակում շարունակում են մարդիկ ժամանել, նրանք վանկարկում են՝ «Խայտառակություն»: Ավելի վաղ COVID-19-ի համավարակի հետ կապված սահմանափակիչ միջոցառումների հակառակորդները սոցցանցերում հայտարարել Էին բունդեսթագի մերձակայքում բողոքի ակցիա անցկացնելու մտադրության մասին, որտեղ նոյեմբերի 18-ին պլանավորում Է ընդունել բնակչության ինֆեկցիոն պաշտպանության մասին օրենքի նոր խմբագրումը: Նոր օրենքը զգալիորեն ընդլայնում Է Գերմանիայի առողջապահության նախարարության լիազորությունները համավարակի դեպքում հնարավոր սահմանափակիչ միջոցառումների առումով, կարգավորում Է ապագա պատվաստման կենտրոնների աշխատանքը: