ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունը չի աշխատելու նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին հայտարարած Ջո Բայդենի թիմի հետ, մինչեւ որ ԱՄՆ-ի ընդհանուր ծառայությունների վարչությունը (GSA) չճանաչի նրա հաղթանակը: Այդ մասին հաղորդել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով գերատեսչության ղեկավար Ալեքս Ազարին:
«Մենք շատ հստակ հայտարարել ենք, որ երբ GSA-ն պարզի (ով Է հաղթել), մենք կապահովենք ամբողջական համատեղ մասնագիտական մոտեցումը եւ պատրաստակամությունը»,-ընդգծել Է Ազարը: Ավելի վաղ Politico թերթը հաղորդել Էր, որ ԱՄՆ-ի ընդհանուր ծառայությունների վարչությունը հրաժարվում Է ճանաչել Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ռոն Քլայնը, որին Ջո Բայդենը մտադիր Է նշանակել Սպիտակ տան վարչակազմի ղեկավար, ավելի վաղ հայտարարել Էր, որ ԱՄՆ-ի ընդհանուր ծառայությունների վարչությունը պետք Է հավանություն տա հաջորդ շաբաթ իշխանության հանձնումը սկսելուն: ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 3-ին:
Առկա տվյալների հիման վրա ամերիկյան առաջատար հեռուստաալիքները հայտարարել են Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջո Բայդենի հաղթանակի մասին: Համաշխարհային բազմաթիվ առաջնորդներ արդեն շնորհավորել են նրան հաղթանակի առթիվ: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է սեփական հաղթանակը պահանջել դատարանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: