«Եթե խաղաղություն ես ուզում, և քեզ համար հայրենաճանաչությունը նիկոլներով կամ այլերով է սկսվում և ավարտվում, ապա պիտի գնաս Ավստրալիա»
Advertisement 1000 x 90

«Եթե խաղաղություն ես ուզում, և քեզ համար հայրենաճանաչությունը նիկոլներով կամ այլերով է սկսվում և ավարտվում, ապա պիտի գնաս Ավստրալիա»

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Եթե խաղաղություն ես ուզում, և քեզ համար հայրենաճանաչությունը նիկոլներով կամ այլերով է սկսվում և ավարտվում, ապա պիտի գնաս Ավստրալիա: Քանզի քո այս երկու ուզածները անհամատեղելի են:

Իսկ եթե սեփական պետություն ես ուզում, ապա տարբերակը միակն է: Երեք միլիոն «ոչխարից» պետք է սարքենք մեկ միլիոն ժամանակակից տեխնոլոգիական պատերազմի պատրաստ զորք (մեծ կշռով հեռակառավարվող զինատեսակներ աշխատացնողներ), որ մեր կողմ այլևս չնայեն:

Իսկ սրա համար ուժեղ տնտեսություն է պետք, որը մենք չունենք, սակայն հնարավոր է սարքել: Այս ամենի համար բոլորի մասնակցությունը կարևոր է, բայց մի բոլ սովորելուց հետո:

Եթե լիքը դժվարությունների պատրաստ չենք, ինչպես արդեն ասացի, փասա-փուսեքս հավաքում ու թռնում ենք այս ռեգիոնից դեպի Ավստրալիա: Եվրոպա ու Ամերիկա օգուտ չի տա, այնտեղ էլ լավ չի լինելու: Կանադան էլ անդուր ցուրտ է:-)

Եթե որոշել եք, որ այլ տարբերակ կա, օրինակ Արցախը տալով, ասեմ որ օգուտ չի տալու, այսինքն ձեր և մեր ուզած խաղաղությունը չենք ստանալու: Քանի որ հակառակ կողմը մեր հետ կապված այլ տարբերակ չի պլանավորել: Հակառակ կողմին` արևմտյան հարևանին, մեծ ծավալի ռեսուրսներ են պետք, և նա ընդլայնվելու պլաններ ունի, մենք էլ ճանապարհին ենք, կամ խելոք դառնում ենք դրա մաս, կամ էլ կռիվ ենք անում:

Եթե Նիկոլի շրջապատում սեփական պետություն ուզող կա, պետք է լավ հասկանա, որ նա վերևում նկարագրածս պետությունից չի կարողանալու սարքել, տո ոչ էլ դուք եք կարողանալու: Ազնիվ եղեք ինքներդ ձեր հետ առաջին հերթին, դրանից հետո մյուսների հետ էլ ազնիվ կվարվեք:

Եվ հետևաբար երկրի ղեկի մոտ նրա մնալու ամեն օրն ու ամիսը մեզ հետ է գցում նման պետություն ունենալու հնարավորությունից: Ոնց որ ասում են, քարը փեշներիցդ թափեք, եկեք ասեմ ինչ է պետք անել, Նիկոլին էլ սիրուն տուն չամփենք, թող գնա իր լրագրությամբ զբաղվի: Մենք էլ կպնենք երկիրը ամրոց սարքելուն:

Եթե խաղաղություն ես ուզում, և քեզ համար հայրենաճանաչությունը նիկոլներով կամ այլերով է սկսվում և ավարտվում, ապա պիտի գնաս…

Опубликовано Hovhannes Avetisyan Четверг, 19 ноября 2020 г.



Նման նյութեր