Ալիևն առանց Էրդողանի թույլտվության պայմանագիր է ստորագրել Արցախի վերաբերյալ. WarGonzo
Advertisement 1000 x 90

Ալիևն առանց Էրդողանի թույլտվության պայմանագիր է ստորագրել Արցախի վերաբերյալ. WarGonzo

Դիվանագիտական շրջանակներից ստացված տվյալների համաձայն՝ Ալիևը Պուտինից քսան րոպե ժամանակ է խնդրել, որպեսզի Էրդողանի հետ համաձայնեցնի Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման մասին հայտնի փաստաթուղթը, սակայն ՌԴ նախագահը Ալիևին նման հնարավորություն չի տվել: Այս մասին հայտնում են WarGonzo նախագծի ստամբուլյան աղբյուրները:

Բնականաբար, այս հանգամանքը լուրջ լարվածություն է առաջացրել Բաքվի և Անկարայի միջև, քանի որ Էրդողանի ծրագրերի մեջ չէր մտնում տարածաշրջանը ՌԴ ՊՆ վերահսկողության տակ հանձնելը:

Թուրքիայի հաշվարկն այն էր, որ բացի ռուսական զորամիավորումից, թուրքական զորքերը ևս պետք է տեղակայված լինեն անմիջապես Արցախի պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի սահմանազատման գծում, իսկ գործող համաձայնագիրը դա չի ենթադրում:

Թուրքական զորքերի հրատապ մուտքը Ադրբեջանի տարածք, այս ներքին հակամարտության հետևանքն է: Էրդողանը շտապ փորձում է փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը:

Տարածաշրջանում թուրքամետ ահաբեկչական խմբավորումներից զինյալների ներկայության հարցը մնում է բաց: Մոսկվան և Թեհրանը պահանջել են անհապաղ դուրս բերել արմատական տարրերը Անդրկովկասից: Ալիևը խոստացել է կատարել այդ պահանջները: Էրդողանը կրկին դեմ է դրան: Նա իր ծրագրերն ունի ծայրահեղականների հետ կապված։

«Փաստինֆո»



Նման նյութեր