Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը «Առավոտ» օրաթերթին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը «Առավոտ» օրաթերթին

«Չկա մեկ ուժ, որ գա ու կարողանա միանձնյա այս ճգնաժամից հանել: Մեզ համար շատ էական է, որ այն կառավարությունը, որն աշխատում է, ամեն օր զբաղված չլինի իր հակառակորդներին պատասխանելով, ցույցերին հակացույց կազմակերպելով, ֆեյք լուրերի կամ ֆեյքերի պատասխանելով, այլ՝ զբաղված լինի առավոտից երեկո երկիրը վերականգնելով, ճգնաժամը հաղթահարելով: Այդ պատճառով, ինչպես ասացի, միակ լուծումն այն է, որ պետք է լինի ազգային համաձայնության կառավարություն:

Ի՞նչ է սա նշանակում: Սա չի նշանակում, որ բոլորը պետք է այնտեղ լինեն: Սա նշանակում է՝ պետք է լինեն նախ հիմնական քաղաքական ուժերը՝ սկսած իշխանությունից և ընդդիմությունից, հանրության ներկայացուցիչները, ովքեր այսպես կոչված լուռ մեծամասնությունն են, ովքեր այսօրվա մեր ամենաքաղաքականացված մարդիկ են, շրջանների ներկայացուցիչները, գործարարները պետք է մասնակցեն…

Իմ առաջարկը շատ պարզ է: Ես այն մարդն եմ, ով ի պաշտոնե պարտականություն ունի բոլորին կանչել սեղանի շուրջ: Հայտարարությունը, որն արել եմ, բնական է, ուղղված է բոլորին՝ և՛ կառավարությանը, և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը, և՛ հանրային կառույցներին ու կազմակերպություններին: Այդ հայտարարությունը չի կարող ժամանակի իմաստով լինել անվերջ: Սակայն այն համապատասխանում է այսօրվա վիճակին: Եթե ես արձագանք ստանամ և՛ կառավարությունից, և՛ ընդդիմությունից, որ պատրաստ են այդպիսի երկխոսության, պատրաստ եմ նրանց ներկայացնել ժամանակային քարտեզ կոչվածը, որը, նախ և առաջ, իր մեջ պետք է ներառի այսպես կոչված ազգային-պետական արժեքների, գաղափարների համախումբ, այսօրվա և վաղվա տնտեսական, քաղաքական զարգացումների և իրավիճակների գնահատական, նոր դրանից հետո՝ ճանապարհային քարտեզը: Այսինքն, ինչպես պետք է դուրս գանք».

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը «Առավոտ»-ին այստեղ՝ https://bit.ly/2IK7dF1



Նման նյութեր