Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարել վարչապետի հրաժարականի պահանջով
Advertisement 1000 x 90

Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարել վարչապետի հրաժարականի պահանջով

Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Այս մասին Մանուկյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:

«Իբրև ՀՀ քաղաքացի, որ մտահոգ է այս վիճակի համար, ապրում է անձնական, ազգային ողբերգություն, ՀՀ իշխանությունների ու հատկապես՝ վարչապետ Փաշինյանի վարած ապաշնորհ ու քայքայիչ գործունեության արդյունքում մեր Հայրենիքի մի կարևոր հատվածի կորստյան պատճառով, գիտակցելով, որ այս իշխանությունը, վարչապետ Փաշինյանը անկարող են երկրում կատարել փոփոխություններ, վարել բանակցություններ ու Արցախյան հարցում փորձել ստանալ հնարավորինս բարվոք պայմաններ, հայտարարում եմ անժամկետ հացադուլ մեկ պահանջով՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարականի»,- գրել է Մանուկյանը:

Գեղամ Մանուկյանը հավելել է, որ այլ մանրամասներ կներկայացնի ժամը 13։00-ին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ։



Նման նյութեր