Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մասնակցել Է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին: Կառավարության ղեկավարը ձայնը տվել Է Մտացմինդա մայրաքաղաքային շրջանի ընտրատեղամասում:
«Ես քվեարկել եմ տասներորդ գումարման խորհրդարանի կոմպլեկտացիայի օգտին: Ես, ինչպես նաեւ ամբողջ Վրաստանը, մեծ հույս ունենք, որ սա կլինի արդյունավետ եւ գործարար խորհրդարան, բազմակուսակցական: Դա այն Է, ինչը որոշել Է Վրաստանի ընտրողը՝ քվեարկելով ինը կուսակցության օգտին: Ես կարծում եմ, որ բոլորը պետք Է հարգեն ընտրողներին ու նրանց ցանկությունը: Այս խորհրդարանը լինելու Է շատ կարեւոր, եւ նրա գործունեությունն սկսվելու Է շատ շուտով, քանի որ մենք պետք Է ընդունենք բյուջե, որն այս ձմռանը, ելնելով համավարակից եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամից, լինելու Է շատ կարեւոր: Եվ ես դժվար եմ պատկերացնում, որ այս բյուջեն կընդունվի այնպես, որպեսզի մասնակցեն ոչ բոլորը (կուսակցությունները)»,-հայտարարել Է Զուրաբիշվիլին:
Իր քաղաքացիական պարտքն Է նաեւ կատարել Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն, հաղորդել Է Sputnik Գրուզիա-ն: