Սերբական СРБИН.инфо կայքն անդրադարձել է վերջին արցախյան պատերազմին: Հոդվածագիրը՝ սերբ հրապարակախոս Ռանկո Գոյկովիչը, նշում է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում աշխարհի և սերբական համայնքի ուշադրությունը կենտրոնացած էր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, ավելի ճիշտ ՝ Հայաստանի և Ադրբեջանի պատերազմի վրա: Կարելի է ասել, որ սերբերի մեծամասնության համակրանքը հայերի կողմն էր, և դրա համար մի քանի պատճառ կա: Նախ՝ Ադրբեջանին աջակցում է արյունարբու Թուրքիան՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, որն ամեն գնով հասնում է իր նպատակին ՝ դառնալ Օսմանյան նոր սուլթան: Երկրորդ պատճառն անցյալում հայերի տառապանքն ու Ցեղասպանությունն է, որը թուրքերը սանձազերծել էին նրանց դեմ: Սերբերի մի խումբ էլ, սխալ տեղեկության հաշվին է իր աջակցությունը հայտնում հայերին՝ նրանց անվանելով ուղղափառ, այնինչ հայերի եկեղեցին առաքելական է:
Այդպիսով, զարմանալի չէ, որ սերբերը համակրում են հայերին, և հոդվածագիրն էլ նշում է, որ ինքը բացառություն չէ: Գոյկովիչը նշում է, որ ծանոթ է սերբերի բարեկամ մի հայի հետ և նրա հետ շփման ընթացքում հասկացել է, որ երկու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանք կա:
Ամբողջությամբ՝ tert.am