Քրիս Բրաունը ձերբակալվել է
Advertisement 1000 x 90

Քրիս Բրաունը ձերբակալվել է

Ամերիկացի փոփ-երգիչ Քրիս Բրաունին ձերբակալել են Սան-Ֆրանցիսկոյի իր տանը զինված հարձակման կասկածանքով: Երգչին հյուր գնացած աղջիկը նրան մեղադրում է, որ նա իր վրա ատրճանակ է պահել, հայտնում է BBC-ն:

Երաժշտին ձերբակալել են նրա առանձնասենյակում երեքշաբթի ոստիկանների հետ դիմակայությունից հետո, որոնց Բրաունը հրաժարվել է թողնել մտնել իր տան տարածք: Ոստիկանների հետ զրույցից հետո Բրաունը համաձայնել է նրանց հետ բաժին գնալ: Երգիչը չի ներկայացել ոստիկաններին, մինչև տանը մոտեցել է իր փաստաբանը:

Հաղորդվում է, որ ոստիկանությունը տնից ուղեկցել է նաև մոտ 10 հյուրի, որոնք ևս կհարցաքննվեն:

Երգչին մեղադրել է մոդել և գեղեցկության մրցույթների հաղթող Բեյլի Քուրենը:

Նա պնդում է, որ Բրաունի տանը երեկույթի ժամանակ նայելիս է եղել հյուրերից մեկի վզնոցը, որը երեկոյի ընթացքում այն բազմիցս ցույց է տվել հյուրերին:

Մոդելը պնդում է, որ տղամարդը հանկարծ զայրացել է և սկսել է բղավել, որ հեռու գնա իրենից: Քուրենի պնդմամբ՝ դրանից հետո երեկույթի տերը՝ Քրիս Բրաունը, իր գլխին ատրճանակ է պահել:

Քուրենը, ոստիկանություն կանչելով, Բրաունի տնից հեռացել է նախքան ոստիկանների գալը: