Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 1785 նոր դեպք. ապաքինվել է 2142 քաղաքացի
Advertisement 1000 x 90

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 1785 նոր դեպք. ապաքինվել է 2142 քաղաքացի

Հայաստանում նոյեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 130870 դեպք, որոնցից 103055-ն` առողջացած:

Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25228 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 4383 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 498951 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1785 նոր դեպք և 2142 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2068 (ավելացել է ևս 28-ով) դեպք: Արձանագրվել է նաև մահվան 6 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 519 է: