Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմից ետ կանչել Ֆրանսիային
Advertisement 1000 x 90

Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմից ետ կանչել Ֆրանսիային

Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարան) երկրի կառավարությանն առաջարկել է դիմել ԵԱՀԿ-ի ղեկավարությանը՝ Ֆրանսիային այդ կազմակերպության Մինսկի խմբի համանախագահների կազմից ետ կանչելու համար։ Այդ մասին ասվում է հինգշաբթի օրը, ի պատասխան  Ֆրանսիայի սենատի բանաձևի՝ օրենսդիր մարմնի ընդունած հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև առաջարկ է արվում «վերանայել Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև առկա քաղաքական հարաբերությունները», ինչպես նաև «խորապես վերլուծել երկու երկրների միջև եղած տնտեսական կապերը և համապատասխան միջոցներ ձեռք առնել»։

Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձևի քննարկման ընթացքում այսօր Միլի մեջլիսում որոշ պատգամավորներ նաև առաջարկել են խորհրդակցելու նպատակով ետ կանչել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին, դադարեցնել բոլոր հարաբերությունները Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի հետ։

Երեկ՝ նոյեմբերի 25-ին, Ֆրանսիայի սենատը ընդունեց բանաձև, որում կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը։ Բանաձևի օգտին քվեարկել է  նիստին մասնակցող 306 պատգամավորներից 305-ը։ Ինչպես պարզաբանել են փորձագետները, բանաձևը խորհրդատվական բնույթի և և կառավարության կողմից պարտադիր կատարման ենթակա չէ։

Փոխանցում է tass.ru-ն։



Նման նյութեր