Արցախի հերոս բարձրագույն կոչմանն արժանացած Դավիթ Լյովայի Գրիգորյանը զոհվել է, հայտնում են Սարդարապատի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:
«Մեծ ցավով ենք հայտնում Սարդարապատ համայնքի բնակիչ, Արցախի հերոս բարձրագույն կոչմանը արժանացած՝ Դավիթ Լյովայի Գրիգորյանի մահվան լուրի մասին։
Մեր Դավիթ, մեր հերոս,մեր սարդարապատցի Դավիթ դու հաղթեցիր, մենք պարտվեցինք քանզի մեր մեջ քիչ էր քո տեսակը։
Խոնարհվում ենք քո առաջ, քո կատարած սխրանքների առաջ, դու պետք է մնայիր ու կրթեիր մի ողջ ժողովուրդ։
Մեր ցավակցությունն ենք հայտնում՝ ընտանիքի անդամներին, հարազատներին, ճանաչողներին ու չճանաչողներին քանզի այս ցավը ամբողջ հայ ժողովրդի ցավն է։
Աստված հոգիդ լուսավորի․․․
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 26.11.2020 թվականին Սարդարապատ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում»:
Դավիթն ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին, Ֆիզուլիի հատվածում խոցել էր 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ:
Մեծ ցավով ենք հայտնում Սարդարապատ համայնքի բնակիչ, Արցախի հերոս բարձրագույն կոչմանը արժանացած՝ Դավիթ Լյովայի Գրիգորյանի…
Опубликовано Սարդարապատի համայնքապետարան Четверг, 26 ноября 2020 г.