Սոթքի հանքավայրից այս պահին հեռացնում են տեխնիկան և աշխատակիցներին՝ փաստացի ՀՀ տարածքից զիջելով շուրջ 3 կիլոմետր։ Այս մասին գրել է Շիրակի մարզի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը։
«Դեկտեմբերի 1-ին Կուբաթլուն հանձնելուց հետո շատ հավանական է, որ թշնամին թույլ չի տալու օգտվել Գորիս-Կապան ճանապարհից, իսկ մեր իշխանությունը գլխիկոր հետևելու է։ Ո՞վ է այս ամենի պատասխանատուն, հայտարարությունը ստորագրելիս միթե հստակ չեն ամրագրվել սահմանները։ Այսքանից հետո Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարման և ազգային շահի անհամատեղելիությունը չգիտակցողները իրենց ծագումնաբանությունն անպայման պետք է ստուգեն», գրել է նա: