Քանի որ արտագաղթելու դիսկուրսը ակտիվացել ա, ուզում եմ իմ “ներգաղթելու” պատմությունով կիսվեմ։ 2009 թվականին թեկնածուականս պաշտպանեցի, տոմսս առա ու ասեցի, որ գնում եմ Հայաստան։ Բացարձակ չգիտեի, ինչ եմ անելու, ոնց եմ անելու, բայց գիտեի, ինչի համար եմ անելու։ Իմ ֆորմուլան պարզ էր՝ պիտանի լինել Հայաստանին։ Ես դա 23 տարեկանում շատ հստակ գիտակցում էի։
Ընկերներս գռազ էին գալիս, որ մի տարուց ավել չեմ դիմանա իմ բնավորությամբ ու աշխարհընկալմամբ։ Ասեցի օք ջան ու էկա։ Ծանր էր շատ, ու մինչ օրս էլ բարդ ա, բայց ոչ մի րոպե չեմ փոշմանել որոշմանս համար։
Այո, ես այսօր էլ ունեմ հնարավորություն գնալու։ Բայց չեմ գնալու, որովհետև դեռ համարում եմ, որ կարող եմ պիտանի լինել Հայաստանին։
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից:
Քանի որ արտագաղթելու դիսկուրսը ակտիվացել ա, ուզում եմ իմ “ներգաղթելու” պատմությունով կիսվեմ։ 2009 թվականին թեկնածուականս…
Опубликовано Anzhela Elibegova Четверг, 3 декабря 2020 г.