Այժմ կոռնիձորցին հանգիստ չի ունենա, գյուղն անցել է ինքնապաշտպանության. Սյունիքի Կոռնիձոր գյուղի 300-400 հա հող թշնամու կրակի տակ է. համայնքի ներկայացուցիչ tert.am
Advertisement 1000 x 90

Այժմ կոռնիձորցին հանգիստ չի ունենա, գյուղն անցել է ինքնապաշտպանության. Սյունիքի Կոռնիձոր գյուղի 300-400 հա հող թշնամու կրակի տակ է. համայնքի ներկայացուցիչ tert.am

Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքը երեք կողմից շրջափակված է, թերակղզու նման է տարածքը, եթե երեք կողմից թշնամի-հարևաններն են, մեր վիճակը ինչպե՞ս կլինի, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կոռնիձորի համայնքապետարանի աշխատակից Արկադի Խաչատրյանը, ով ներկայացավ որպես Կոռնիձորի բնակիչ:

«Ծանր վիճակ է, գյուղն իր ժողովրդով անցել է ինքնապաշտպանության, դա է, ինչ պիտի լինի»,- ասաց նա:

Հարցին՝ թշնամու կողմից ինչ-որ փորձ եղել է նեղություն տալու, նա արձագանքեց. «Թշնամու կողմից առայժմ նեղություն չեն տալիս, բայց գյուղի հսկայական հողեր մնացել են հակառակորդի կրակի տակ, խոսքը և՛ արտովայրերի, և՛ վարելահողերի մասին է, շուրջ 300-400 հա վարելահողի մասին է խոսքը»,- ասաց նա։

Արկադի Խաչատրյանը հավելեց, որ այժմ կոռնիձորցին իր տանը հանգիստ չի ունենա, ուր մնաց կարողանա հող մշակել: «Գյուղից ընդամենը 300-400 մետր հեռավորության վրա թշնամու դիրքն է լինելու, ինչ հանգստություն ունենա կոռնիձորցին: Խնդիրը դա է: Գյուղում էլ հիմա պատկերացրեք՝ ինչ տրամադրություն պետք է լինի, հո հարսանիքի տրամադրություն չե՞նք ունենալու, շրջափակված ենք հակառակորդով, մարդիկ մտածում են պաշտպանության համար, ուրիշ ոչ մի բան, այսօր թիվ մեկ խնդիրը գյուղի սահմաններն անառիկ պահելն է»,- ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը՝ բացառությամբ երկու գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Սյունիքի մարզի մի շարք շրջաններ դարձել են սահմանամերձ:

tert.am