88-ի երկրաշարժից հետո, Գյումրեցինն իր հումորը կրկին չկորցրեց… Դեպքերը տեղի են ունեցել Երկրաշարժին հաջորդած օրերին…
Advertisement 1000 x 90

88-ի երկրաշարժից հետո, Գյումրեցինն իր հումորը կրկին չկորցրեց… Դեպքերը տեղի են ունեցել Երկրաշարժին հաջորդած օրերին…

88-ի երկրաշարժից հետո, Գյումրեցինն իր հումորը կրկին չկորցրեց… Դեպքերը տեղի են ունեցել Երկրաշարժին հաջորդած օրերին…

***

Երկրաշարժից հետո օգնություն կստանա Գյումրին, չիդեմ, վայթե Օնեսը կեղնի, մե շեկ մազերով աղջկամ հետ քաղաք ման գալուց կեղնի: Ծանոթները կհարցնեն.

-Էս ո՞վ է Օնես:

-Մարդասիրական օգնություն է, ապ:

***

երկրաշարժից հետո, երբ փլատակների տակից մարդիկ էին դուրս բերվում, շատերի առաջին հարցը լինում էր հետևյալը՝ ՀՈՄ ԵՐևԱՆԻՆ ԲԱՆ ՉԻ ԵՂԵԼ

***

Մի մարդ մինչեւ դոշը պանելի տակ կեղնի, ու օգնություն կկանչե… ընկերը գուկա, կնայե…

– Ծո, Վաղո, ինչխոր պասպըռտի նկար էղնիս…

***

Ցուրտ կեղնի, գետնի վրա մարդիկ կգիշերեն, մեկը մյուսին կսե.

-Ինչխ էլ ղիամաթ կթափի…

-Օր ըդքան ցուրտ է, կողքիդ պանելը քաշե վրեդ:

***

Փլատակների տակից մի կնոջ կհանեն, էս կինը ֆռռա կողքերը կնայե ու կհարցնե.

-Հարեւանս, Վարդուշին խո բան չի եղել.

-կողքից հարեւանուհին ձեն կուդա օր ընդեղ է…

-Վարդուշ ջան, դե կոֆեմ դիր, գամ խմենք…

***

երկրաշարժից հետո Երևան աղետից տուժածներին օգնություն կբաժնեն:

էս մարդը թրաշվի ակուռատնի կաստյում կհագնի գալստուկ կկապե կերտա Երևան։ Օգնություն տվող աղջիկը երկար կնայե էս մարդու վրա։

Էս մարդը իրան վատ կզգա կսե.

-աղջիկ ջան ինչ է եղել, որ էդ ձև կնայես վրսես:

աղջիկը կսե.

-հորեղբայր ճիշտ ասած Ձեր հագուկապը հավատ չի ներշնչե որ աղետի գոտուց եք:

էս մարդը մատը կտնգե կսե

-ի աղջիկ ջան գալստուկիս տեղը պանել կախեի նոր գայ, որ հավատայիք?

***

Տղամարդու ոտքերի վրա պանել է ընկած, մի կին վերևից կախված է գլխիվայր, խնդրում է

– օգնի՜՜ր, օգնի՜՜ր

– լուստրի պես կախվել ես, կեցի ոտքերս հանեմ, քեզ էլ կփրկեմ…

***

Աղջիկը ուղեղի ցնցում է ստանում, հայրը ասում է

– ըշտը իմացանք օր ուղեղ էլ ունիս, օր ցնցում չեղնիր , ուրդի՞ց

կիմանայինք

***

Ուզեցին Ղարաբաղը Հայաստանին միացնեն, գմփոցը Լենինականեն ելավ, կարճ միացում տվեց…

***

Հըմը գիտեինք օր աշխրքի կենտրոնն ենք, բայց չիդեինք օր էպիկենտրոն էլ ենք…

#Երկրաշարժ

Ալեքպոլյան պատմություններ

88-ի երկրաշարժից հետո, Գյումրեցինն իր հումորը կրկին չկորցրեց… Դեպքերը տեղի են ունեցել Երկրաշարժին հաջորդած…

Опубликовано Ալեքպոլյան պատմություններ Воскресенье, 6 декабря 2020 г.