Չեմ ամաչում իր հետ երգելուց. Նունե Եսայանը` Սևակ Ամրոյանի հետ դուետի մասին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Չեմ ամաչում իր հետ երգելուց. Նունե Եսայանը` Սևակ Ամրոյանի հետ դուետի մասին

Օրերս Նունե Եսայանն ու Սեւակ Ամրոյանը ներկայացրին իրենց համատեղ «Իմ աննման յար» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը, իսկ այսօր Նունե Եսայանը Life.panorama.am-ին պատմել է երգի պատմության ու Սևակի հետ համագործակցության մասին:

«Նախ ասեմ, որ երգն արդեն 15 տարվա պատմություն ունի: Տարիներ առաջ հեղինակ Անուշ Ալեքսանյանը այս երգն ինձ նվիրեց, դրանից էլ տարիներ հետո միայն ձայնագրեցի` գրեթե յոթ տարի առաջ: Իսկ վերջերս «Երգ-երգոց» հաղորդաշարի շրջանակում Սևակ Ամրոյանի հետ պետք է դուետով ներկայանայինք ու ես առաջարկեցի կատարել հենց այս գեղեցիկ երգը: Ստացված դուետից հետո արդեն Սևակն առաջարկեց միասին վերաձայնագրել երգն ու տեսահոլովակով ներկայացնել հանդիսատեսին: Ինչ խոսք, ինձ համար շատ հաճելի առաջարկ էր, անմիջապես կյանքի կոչեցինք մեր գաղափարներն ու աշխատանքն իրականություն դարձավ: Երգը նախկինում էլ շատ էի սիրում ու նոր տարբերակով ևս հավանում եմ, կարծում եմ, երբ երգը լավն է, ուրեմն ամեն կերպ էլ գեղեցիկ կընկալվի»,- պատմեց Նունե Եսայանը:

Անդրադառնալով Սևակ Ամրոյանի հետ համագործակցությանն ու երիտասարդ երգչի մասին իր կարծիքին` ՀՀ վաստակավոր արտիստուհին նշեց.

«Սևակը տաղանդավոր երիտասարդ է, շատ եմ սիրում նրան և առհասարակ «Ժողովրդական երգիչ» նախագծի բոլոր կատարողներին: Սևակն իսկապես լավ ու տաղանդավոր տղա է, այնպես որ չեմ ամաչում իր հետ երգելուց: Նա այնպիսի դպրոց է անցել, այնպիսի ուսուցիչ ունի, որ նրա կատարման մեջ ոչ մի շեղում լինել չի կարող: Սևակը ժողովրդական ժանրում շատ դասական է, նա պահպանում է բոլոր անհրաժեշտ օրինաչափությունները, ուստի ես այդ առումով ևս շատ հանգիստ եմ Սևակի համար»:

Մեզ հետ զրույցում Նունե Եսայանը ավելացրեց նաև, որ այս պահին զբաղված է մեկ այլ երգով, որն արդեն հանդիսատեսի դատին կհանձնի 2017-ի սկզբին:

life.panorama.am