«Հատկապես ուտիներին առնչվող գրառումներում հաճախ եմ հանդիպում «Կովկասյան Աղվանք» բնորոշումը». Վարդան Ոսկանյան
Advertisement 1000 x 90

«Հատկապես ուտիներին առնչվող գրառումներում հաճախ եմ հանդիպում «Կովկասյան Աղվանք» բնորոշումը». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից.

«Հատկապես ուտիներին առնչվող գրառումներում հաճախ եմ հանդիպում «Կովկասյան Աղվանք» բնորոշումը։ Հայերենում այն սխալ է, քանի որ այլ Աղվանք, բացի Կովկասում պատմականորեն եղածից, մեզ հայտնի չէ։

Սխալը գալիս է օտար լեզուներից թարգմանության միջոցով (Кавказская Албания, Caucasian Albania և այլն), որոնցում պետք է անպայմանորեն ճշգրտվի այս «Ալբանիայի» Կովկասում եղած լինելու հանգամանքը, Բալկաններում գտնվող Ալբանիայի հետ չշփոթելու համար։

Մինչդեռ հայերենում նման շփոթ չի կարող լինել, որովհետև Կովկասինը Աղվանք է, իսկ Բալկաններինը՝ Ալբանիա, ուստի «Կովկասյան» ածականի հավելումը Աղվանքի պարագայում պարզ ավելորդություն է։

#կովկասագիտությունը»

Հատկապես ուտիներին առնչվող գրառումներում հաճախ եմ հանդիպում «Կովկասյան Աղվանք» բնորոշումը։ Հայերենում այն սխալ է, քանի…

Опубликовано Vardan Voskanyan Вторник, 8 декабря 2020 г.



Նման նյութեր