Սեպտեմբերի 27-ից սկսած պատերազմի և Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրված կապիտուլյացիոն ակտի հետևանքով Արցախի Հանրապետության շուրջ 80% տարածքները հանձնելու գործընթացում կան բազմաթիվ մութ դրվագներ։ Դրանցից ամենաառեղծվածայինը, թերևս, Շուշի քաղաքի հանձնումն է թշնամուն։ Ռազմական փորձագետների համար անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող էր անառիկ քաղաքը ընկնել, իսկ հասարակությունն այդպես էլ չիմացավ, թե ե՞րբ Շուշիի համար մարտերն ավարտվեցին, ի՞նչ հանգամանքներում, արդո՞ք Շուշին գրավվեց, թե՞ «դժգույն ու դժբախտ» քաղաքը պարզապես հանձնվեց։ Մութ դրվագներից մեկն էլ «Իսկանդեր» հրթիռային համալիրի կիրառումն է Շուշիում, որն ըստ չհերքված տեղեկությունների՝ կիրառվել է հենց հայկական կողմից։
Շուշիի հանձնման մութ դրվագներից մեկին ավելանում է ևս մեկը։ AntiFake.am-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ կենտրոնական բանկի Շուշիի այսպես կոչված մասնաճյուղում պահվող դրամը սեփականաշնորհել է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ դրամը քաղաքից դուրս բերվելուց հետո է հայկական կողմը «Իսկանդեր» կիրառել քաղաքի վրա, իսկ փողերի համար հայտարարվել է, որ դրանք վառվել ու ոչնչացել են պայթյունների հետևանքով։
Ասվածը հիմնավորվում է Շուշիի համար թեժ մարտերի ընթացքում նոյեմբերի 7-ին քաղաքի մատույցներում նկատվող բազմաթիվ ինկասացիոն ավտոմեքենաների առկայությամբ, որոնք, ըստ մեր տեղեկությունների՝ «ՀայԷկոնոմ Բանկ»-ին սպասարկող մեքենաներն են։ Նման կադրեր է ֆիքսել Anna News Agency-ին «Последний бой за Шуши» ֆիլմում։ Իսկ «Իսկանդեր»-ը, ըստ մամուլի հրապարակումների, Շուշիում կիրառվել է դրա հաջորդ օրը՝ նոյեմբերի 8-ի առավոտյան։
Պատերազմն ու Արցախի հանձնումը օդից կախված բազմաթիվ հարցեր են առաջացրել, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը 5 միլիարդ դոլարի դիմաց Ադրբեջանին «վաճառելը»։ Վերը նկարագրվածը հաշվի առնելով և համադրելով բոլոր փաստական հանգամանքները Շուշիում պահվող փողերը Նիկոլ Փաշինյանի կողմից յուրացվելու հանգամանքը միանգամայն իրատեսական է, բայց ինչպես անկնկալում ենք, չի ստանա որևէ արձագանք և կբացահայտվի միայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռանալու և համապատասխան իրավական գործընթացների արդյունքում։
Ստորև լուսանկարներում՝ նոյեմբերի 7-ին ինկասացիոն ավտոմեքենաները Շուշիի մատույցներում.
Աղբյուր՝ AntiFake.am