![](https://blog.168.am/wp-content/uploads/2020/12/25764739.jpg)
Զինված ուժերի զորամասերից մեկում իրականացվել է պետական սահմանագոտու պահպանությանը ներգրավված պահեստազորայինների և կամավորականների հերթափոխ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման, առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ»,– նշված է հաղորդագրության։