Ռուսաստանում գրեթե կրկնակի նվազել է միգրանտների թվաքանակը
Advertisement 1000 x 90

Ռուսաստանում գրեթե կրկնակի նվազել է միգրանտների թվաքանակը

Այժմ Ռուսաստանում շուրջ վեց միլիոն միգրանտ Է գտնվում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են ՌԴ ներքին գործերի նախարարությունում:

Տարբեր ժամանակաշրջաններում նրանց թիվը տատանվում Է ինը միլիոնից մինչեւ 11 միլիոն:

«Այս տարի նրանց թվաքանակն աստիճանաբար նվազել Է եւ ներկայում կազմում Է «…» 6,3 միլիոն»,-ասվում Է համապատասխան հարցմանն ի պատասխան:

Դրա հետ մեկտեղ ժամանակավոր կեցության կամ կեցության թույլտվություն ունի 1 միլիոն մարդ, ընդգծել են ՆԳ նախարարությունում:

Նաեւ գերատեսչությունում հավելել են, որ հաշվառված աշխատանքային միգրանտների մեծամասնությունն աշխատում Է արտոնագրերով:

«2020 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ արտոնագրերի հիման վրա Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային գործունեություն Է իրականացնում 1,3 մլն օտարերկրյա քաղաքացի (անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում՝ 1,7 միլիոն), 85 հազարն ունի աշխատանքի թույլտվություն:

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների հետ կնքվել են 369 հազար (508 հազար) աշխատանքային կամ իրավաքաղաքացիական պայմանագրեր»,-նշել են ՆԳ նախարարությունում:

Բացի այդ, հաղորդվում Է, որ օտարերկրյա քաղաքացիների ամենամեծաթիվ կատեգորիան աշխատանքային միգրանտներն են խոշոր քաղաքներում եւ տնտեսական կենտրոններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր