Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանը հետեւորդներին կոչ է արել աջակցել հայ երեխաների համար բարեգործական ակցիային (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանը հետեւորդներին կոչ է արել աջակցել հայ երեխաների համար բարեգործական ակցիային

Հայտնի կատակերգու եւ պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, իր հետեւորդներին կոչ է արել աջակցել հայ երեխաների համար բարեգործական ակցիային, որն իրականացնում են Disney-ն ու Mastercard-ը։

«Ընկերներ, բոլորդ գիտեք, որ հայ ազգն այս տարի պատերազմի միջով է անցել։ Շատ երեխաներ մնացել են առաջ ծնողների, առանց տան։ Disney-ն ու Mastercard-ը բարեգործական ակցիա են սկսել Հայաստանի երեխաների համար։ Դեկտեմբերի 24-27-ը անցկացնում ենք Disney-ի նախամանորյա կիոնհամերգներ եւ առաջարկում ենք երեխային տոմս նվիրել։ Mastercard-ը համագործակցության շրջանակներում յուրաքանչյուր գումար մեծացնում է 30 տոկոսով։ Սիրելի մեծեր, եկեք այս բարդ ժամանակներում երեխաներին ամանորյա տոն նվիրենք»,- Instagram-ում գրել է Լեւինան։

https://www.instagram.com/p/CI0wKN7Dny8/?utm_source=ig_embed

Օսկարակիր անիմացիոն ֆիլմ կցուցադրվի մեծ էկրանին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ՝ ռուս դիրիժոր Միխայիլ Գոլիկովի ղեկավարությամբ, իսկ սոլո հատվածները կկատարի երգչուհի Կարինա Ադեգամովան։

Երեխաները կինոհամերգին ներկա լինելու հնարավորություն կստանան ակցիայի ընթացքում հավաքված միջոցների շնորհիվ։

style.news.am