Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման սպառնալիքը:
Այս մասին Պուտինն ասաց ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում:
«Մենք բոլորս մտահոգված էինք զինված հակամարտությամբ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, որում ներգրավված էին բոլորիս մտերիմ ԱՊՀ անդամ-պետություններ` Ադրբեջանն ու Հայաստանը: Ռազմական բախումները, դժբախտաբար, հանգեցրին բազմաթիվ մարդկային զոհերի, սրեցին առանց այդ էլ ոչ հեշտ իրավիճակը Անդրկովկասում և մեծացրին ահաբեկչության վտանգի տարածման ռիսկը»,- ասաց Պուտինը:
Վլադիմիր Պուտինը հավելեց, որ ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ, որպեսզի իրավիճակը նորից չսրվի: