Անիտա Հախվերդյանի ֆեյսբուքյան գրառումը.
«..Դու սաղ-սաղ մեռնում ես, գնա, տես, շոշափի,-Նունեն հրահրեց:
Մերին պնդեց:
Կիրակի գնացի Ստեփանակերտ, որ էլ չմեռնեմ ու պիտի վաղուց գնացած լինեի:
Ճանապարհից մի քիչ պատմեմ, որ ձեզ էլ հեշտ լինի, հակասական լուրերից տագնապ չունենաք:
Մեկ բառով՝ անսովոր է:
Տեղ գյուղի անցակետում մերոնք գրանցեցին ուղևորների քանակը՝ որ հասնելուց չպակասենք:
Ազատ Արցախը Ողջունում է Ձեզ վահանակը կա, լոռայով խփված կամուրճը կա, էնա պարզ չէ, ո՞վ պիտի նորոգի: Աղավնոյի կարմիր կտուրները պսպղում եմ, Բերձորում՝ ռուսերի ու հայերի զրույց էր, հեռվում՝ լվածք, Լիսագորի բլուրի վրա խաղաղապահներ:
Հասանք Շուշվա էլեկտրակայանի մոտ: 4-րդ անգամ անիմաստ , բայց բարեհամբույր куда едите? լսեցի:
Կուդա եսչո՞, բան է մնացել…
Հսկա триколор-ից հեռու, աջի ձորակում եթիմների մանր դրոշակ կա՝ դրոշից էլ փոքր երկու քյոմուր էին ծվարել: Փնչացրեցինք վրաները, վախից հայացք թեքեցին:
Շուշվա բերդի պատին փռել են մեծ կանաչ քաք:
Հատուկ, որ մզզացնեն:
Բայց, դե՜, մզզացնելը հիմա տեսեք.
կիրակի տեսա Իսայի աղբյուր տանող ճանապարհին իրենց տառերով ցուցանակ, այսօր հետադարձին՝ մերոնք փռթել էին պաստառը:
Արեգի բլոճիկին կհանդիպեք ճանապարհի կանգառում, հաստատ կժպտաք ու…
ափի մեջ կբացվի չքնաղը՝ Ստեփանակերտը:
Իրավունք եմ վերապահում ձեզ խորհուրդ տալ՝ չնչին հնարավորության դեպքում գնացեք Արցախ, ինչ մնացել է Արցախից: Փոքրացել է ու դրանով իսկ թանձրացել, խտացել է իր հանելուկային էներգիան: Թանկարժեքը այլևս անգին է:
Շուկայում ընկերուհի ունեմ՝ 23 տարի իրենից հոնի չիր եմ առնում, իջա բարևելու:
Տեսավ, սկսեց լացել, ասում է՝ շնորհակալություն, որ եկել ես, չես բրախել:
Ասում եմ՝ դու պոլնի շաշ ես, Ալինա, ես ո՞վ եմ, որ քեզ բրախեմ կամ չէ:
Բոլորն նույն բանն են ասում՝ ների, կլուխս գործ չի անում:
Բա՞, որ իմանայիք մինչև ձեզ տեսնելը իմ գլուխը ինչ էր, պօլնի վէդրա:
Ու բոլորը հայհոյում են կոֆե խմողին, կանայք սառը զզվանքով՝ սատկի տա, տղամարդիկ ինչպես միշտ կրքոտ՝ մամայի ու լավի արանքում բուն պրոցեսը նշելով:
Երեխեքը բակում խաղի մեջ պարտվողին ասում են ՝ նի-կոլ- դավաճան:
Մերիս երեկ ասեց՝ կգաս համալսարան՝ լրագրողների հետ մեկ դաս անես: Մերին բուժելու ճիշտ ձևը գիտի: Վազզեցի, սիրուն ու զուսպ ուսանողների աչքերի մեջ պատերազմ չկար, իրենցից ճառագող կյանքը ափեափ ալիքվում ու փոխանցվում էր ինձ:
Համալսարանի քարտուղարը ձմերուկի հենդմեյդ չրով պարգևատրեց՝ էլի չհասկացա ինչի են ասում՝ սպասիբո:
Համ լավություն են անում, հետն էլ՝ մերսի ասում: Մի բանի համար, որ եկել ես:
Ես մեկ ու կես օր, ամբողջ 36 ժամ երջանիկ էի: Դուք գիշերը երջանկությունից արթնացած կա՞ք: Գիշերը 4-ին հագնվել իջել եմ ամենասիրած կետը՝ թատրոնի շենքի մոտ շրջաններով պտտվում եմ: Ու այդպես էլ չեմ կարող բառերով բացատրել…ինչ է Ղարաբաղը ինձ հետի, բա որ ասում եմ ՝պոլьնի վեդրա:
Իսկ բադով կուրկուտը արցախյան գրավիտացիայի մեջ заземление անում:
Նախաձեռնել էր Անդրանիկը, ում ես ինձնից շատ եմ հավանում:
Բարով գնանք Արցախ»:
…Դու սաղ-սաղ մեռնում ես, գնա, տես, շոշափի,-Նունեն հրահրեց:
Մերին պնդեց:
Կիրակի գնացի Ստեփանակերտ, որ էլ չմեռնեմ ու…Опубликовано Anita Hakhverdyan Вторник, 22 декабря 2020 г.