Նիկոլ Փաշինյանը Սյունիք այցի ժամանակ ոչ մի տեղ չկարողացավ մտնել, և այդ խայտառակ փախուստից հետո հիմա հետապնդումներ են իրականացվում Գորիսի, Քաջարանի քաղաքապետերի նկատմամբ. Արման Սաղաթելյան. tert.am
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանը Սյունիք այցի ժամանակ ոչ մի տեղ չկարողացավ մտնել, և այդ խայտառակ փախուստից հետո հիմա հետապնդումներ են իրականացվում Գորիսի, Քաջարանի քաղաքապետերի նկատմամբ. Արման Սաղաթելյան. tert.am

Չեմ պատկերացնում, որ այս իրավիճակում կա որևէ մեկը, որը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում  իրեն ապահով է զգում: Ըստ էության՝ անտերություն է և սա նոր իրավիճակ չէ: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը՝ խոսելով Սյունիքի և մնացած տարածքների մասին, որոնք այս պահին անվտանգ չեն:

Ըստ նրա՝ իրավիճակն այնքան անհասկանալի է, որ պետական տարածքները GPS-ով են գծվում, թշնամական զինուժի սպայական կազմի հետ բանակցության են գնում գյուղապետերը, համայնքապետերը, որպեսզի իրենց հայրենակիցներին, բնակիչների շահերն ապահովեն: «Սա տեղի է ունենում իշխանության տոտալ անտերության ֆոնի վրա»,– ասաց նա:

Արման Սաղաթելյանի խոսքով՝ Փաշինյանի հայտարարությունը, թե տեղի ունեցողը Սյունիքը հանձնելու գործընթաց չէ, այլ հակառակը՝ անվտանգ դարձնելու, վերջինս շեշտեց՝ դադարել է տրամաբանություն գտնել այդ խոսքերի մեջ, իսկ սյունեցիներն իրենց սեփական մաշկի վրա են զգում սահմանազատման հետևանքները։

Ամբողջությամբ՝ tert.am



Նման նյութեր