Գլխավոր դատախազը երկընտրանք ունի՝ կա՛մ ինքն է ձերբակալելու Նիկոլ Փաշինյանին և ինքը հետագայում ցմահ չի նստելու, կա՛մ հետագայում ինքն էլ է ցմահ ազատազրկվելու. Միհրան Հակոբյան. tert.am
Advertisement 1000 x 90

Գլխավոր դատախազը երկընտրանք ունի՝ կա՛մ ինքն է ձերբակալելու Նիկոլ Փաշինյանին և ինքը հետագայում ցմահ չի նստելու, կա՛մ հետագայում ինքն էլ է ցմահ ազատազրկվելու. Միհրան Հակոբյան. tert.am

Եթե Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ կարող է այդ աթոռին սոսնձված մնալ, ապա կարող է արժանանալ Չաուշեսկուի ընտանիքի ճակատագրին, պատմությունն ունի նման օրինակներ, առանց դատ ու դատաստանի գազազած ժողովուրդը՝ մարդիկ ովքեր տներ, որդիներ են կորցրել, շան պես հանեն սատկացնեն. Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ Tert.am-ի հետ զրույցում ասաց հասարակական–քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը:

«Եթե Նիկոլ Փաշինյանին դա ձեռնտու է, թող շարունակի կառչել իր աթոռից: Նիկոլ Փաշինյանի անունով իշխանություն Հայաստանում գոյություն չունի ինչքան շուտ հասկանա, լքի և  պատրաստվի դատական գործընթացին՝ ցմահ ազատազրկման, այնքան ավելի լավ, չի անի դա, ուրեմն պետք է մտածի իր և ընտանիքի անդամների ֆիզիկական անվտանգության մասին, այսօր չեն անի՝ վաղը կանեն, մյուս օրը կանեն: Ես կարծում եմ՝ խնդիրները պետք է լուծել ոչ բռնի պետական, դատական ճանապարհով, բայց քանի որ Հայաստանում իշխանություն գոյություն չունի, հնարավոր է՝ իրավիճակը հասնի նաև ինքնադատաստանի»,- նշեց նա:

Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության գործունությանը, Միհրան Հակոբյանը նշեց. «Իմ քայլը» քաղաքական դիակների հավաքածու է։ Եթե շարունակեն հետևել Նիկոլ Փաշինյանի խոսքին, կարող են վերածվել  ֆիզիկական դիակների, որովհետև Նիկոլ Փաշինյանը Հայաստանից ճողոպրելու հնարավորություն ունի, իսկ իրենք՝ այդ 88 հոգով, չունեն: Երբ պառլամենտական երկրի Ազգային ժողովի պատգամավորը վերածվում է ինչ-որ մեկի «կնոպկա» սեղմողի, իրենք այդ մարդկանց արյան համար պատասխանատվություն են կրում և իրենք պետք է հասկանան և նրան պաշտոնից հեռացնեն և մտածեն երկրի մասին»:

Ամբողջությամբ՝ tert.am



Նման նյութեր