Նորանշանակ նախարար Քերոբյան Վահանը, եկած-չեկած, 50 միլիոն պրեմիա է տվել. Նիկոլենք չեն դադարում պրեմիա բաժանել
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից հետո անգամ՝ այս սուղ պայմաններում, Նիկոլ Փաշինյանի կառավարությունում սկսում են պարգևավճարներ բաժանել, հատկապես այն հիմնարկները, որոնք քիչ թե շատ ֆինանսական միջոցներ ունեն, իրենց չեն զրկում բաղձալի «պրեմիաներից»: Մեզ ասացին, որ սա պետական աշխատողներին օրվա երերուն իշխանության նկատմամբ քիչ թե շատ լոյալ պահելու միակ միջոցն է, քանզի որ օրը այդ պարգևավճարները կտրեն, հաջորդ օրը պետական ապարատն էլ ոտքի կկանգնի և դուրս կգա փողոց:
Նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը, փաստորեն, եկած-չեկած՝ իր առաջին սուրբ գործն է համարել «պրեմիա» բաժանելը: Հրապարակի հարցմանն ի պատասխան նախարարությունից հաստատել են, որ, այո, իրենց մոտ պարգևավճար բաժանվել է:
«ՀՀ էկոնոմիկայի նախարարության ամբողջ աշխատակազմին 2020 թվականի նոյեմբեր ամսվա համար վճարվել է 49.175.367 (քառասունինը միլիոն մեկ հարյուր յոթանասունհինգ հազար երեք հարյուր վաթսունյոթ) դրամ պարգևատրում»,-պատասխանել են նախարարության աշխատակազմից:
Նորանշանակ նախարար Քերոբյան Վահանը, եկած-չեկած, 50 միլիոն պրեմիա է տվել. Նիկոլենք չեն դադարում պրեմիա…
Опубликовано Digital News Среда, 23 декабря 2020 г.